«Դու եղել ես, կաս և միշտ կլինես մեծագույնը». Ֆեդերերը չի զսպել արցունքները Մարադոնայի խոսքերից հետո
Դիեգո Մարադոնան հուզիչ տեսաուղերձ է հղել Ռոջեր Ֆեդերերին:
38-ամյա շվեյցարացին շրջում է Հարավային Ամերիկայում, որտեղ անցկացնում է մի շարք ցուցադրական հանդիպումներ Ալեքսանդր Զվերևի դեմ: Մարադոնային հրավիրել էին Արգենտինայում կայացած հանդիպմանը, սակայն նախկին ֆուտբոլիստը չի կարողացել գալ: Փոխարենը՝ նա Ֆեդերերին տեսաուղերձ է հղել, ինչից հետո Ֆեդերերը չի կարողացել զսպել իր արցունքները:
The best thing you'll see on Thursday?
Maradona telling Federer he's the greatest – and Federer crying with joy ???#ThursdayMotivation pic.twitter.com/DSMvBKNPTX
— 10bet (@10betSports) November 21, 2019
«Բարև, վարպետ, մեքենա, ինչպես եմ ես քեզ կոչում: Դու եղել ես, կաս և միշտ կլինես մեծագույնը: Այնպիսին, ինչպիսին դու ես, այլևս չկան: Ուզում եմ, որ դու իմանաս, եթե դու որևէ խնդիր ունենաս իմ երկրում, պարզապես զանգահարիր ինձ և ասա՝ ինչ է քեզ պետք»,- ասել է Դիեգոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը