Կոլումբիայի Կաուկա շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Ավելի քան տասը մարդ վիրավորվել է:
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Կոլումբիայի մայրաքաղաքում վերսկսված բողոքի ակցիաների պատճառով երկրի իշխանությունները Բոգոտայի ողջ տարածքում հայտարարել են պարետային ժամ։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը պարզաբանում է Վերին Լարսում Հայաստան մեկնող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
Նոյեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Շուշիի քարտուղարություն է մուտքագրվել Շուշի քաղաքի բնակչուհի, 1959թ.ծնված Ի. Ե.-ի դիմումն առ այն, որ 2019թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում իրեն պատկանող հեռախոսահամարից 13.300 ՀՀ դրամ է փոխանցվել այլ հեռախոսահամարների:
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։
Գերմանական «Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և իր ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանին:
«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»։
Նոյեմբերի 23-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ եկող հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները:
Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվ է «Իմ քայլի» պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը (ով, ի դեպ, այն 20-ի մեջ է, ովքեր ստորագրել են «Հայաստանի բաց հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի օգտին արված հայտարարությունը)։ Նա «չի իջնում» ԱԺ ամբիոնից՝ ելույթներ է ունենում, առաջարկում, կարծիք հայտնում, մասնակցում բրիֆինգներին։
ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը եւ, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել:
Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:
Հոկտեմբերի 26-ին Վանաձորի օրվա առիթով հանրապետության երկրորդ քաղաք այցելած Նիկոլ Փաշինյանը, տոնական միջոցառումներից հետո, մի կտոր «հաց է կիսել» Լոռվա եւ Երեւանից մեկնած պաշտոնյաների հետ։
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կրքերը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի շուրջ չեն դադարում: Վերջին առիթը ս. թ. նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ռուս լրագրող Ստանիսլավ Սմագինի բարձրացրած հարցն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Լրագրողը մասնավորապես նշեց, որ Գարեգին Նժդեհը հակասական կերպար է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների տեսակետից, քանի որ նա հայ ժողովրդի համար ազգային հերոս է, իսկ իրենց համար՝ ոչ միանշանակ կերպար: Լրագրողը հավելեց, որ իրենք Հայաստան են ժամանել այս հարցի շուրջ հստակեցում մտցնելու նպատակով, և հարց ուղղեց, թե արդյո՞ք ՀՀ վարչապետը նպատակահարմար է գտնում ստեղծել հայ և ռուս գործընկերներից բաղկացած կոմիտե, որը կքննարկի Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության հակասական դրվագները:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ պետությունների իշխանությունները պետք է անհետաձգելի կարգով պայմաններ ստեղծեն դպրոցականների ֆիզիկական ակտիվության բարձրացման համար:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Գերմանիայից ուղիղ եթերով ներկայացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և որոշ կուսակիցների այցի մանրամասներ:
Victoria’s Secret բրենդը 25 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել է ներքնազգեստի ամենամյա ցուցադրությունը։