Բաժիններ՝

Բժիշկները սրտի հիվանդությունների վտանգը նվազեցնելու պարզ միջոց են առաջարկել

Լոբազգիների օգտագործումը կօգնի կանխել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացումը: Այս եզրակացությանն են եկել բժիշկների ամերիկյան կոմիտեի պատասխանատու բժշկության գծով փորձագետները, ինչի մասին գրել է MedicalXpress հանդեսը։

Մասնագետների խոսքով՝ սննդաբաժնում լոբազգիների, ոսպի եւ ոլոռի ներառումը տասը տոկոսով նվազեցնում է ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը: Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութեր, սպիտակուցներ եւ այլ միկրոբաղադրիչներ:

Դրա հետ մեկտեղ լոբազգիները քիչ են ճարպեր պարունակում, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս եւ չեն պարունակում խոլեստերին:
Բացի այդ, սննդաբաժնին լոբազգիների հավելումը կարող է նպաստել արյան ճնշման իջեցմանը, նշում են հետազոտողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս