Բաժիններ՝

Փոքրիկ դստեր հետ հոր ուրախ պարը ցնցող ընթացք է ստացել

Հաճելի ընտանեկան պարը միանգամայն այլ ընթացք է ստացել, երբ աղջիկն սկսել է թվերք պարել, իսկ հոր արձագանքն անգին է։ Կադրերում երեւում է, որ դուստրը հոր հետ ուրախ պարում է աշխույժ երաժշտության ներքո: Աղետի ոչ մի նշան չի երեւում, սակայն 10 վայրկյան անց փոքրիկը որոշում է ցույց տալ իր կարողություններն ու հմտությունները՝ պարի ոճը փոխելով թվերքի: Դժբախտ հայրն իսկույն քարանում է տեղում եւ շփոթահար նայում դստերը՝ ամոթից ծածկելով դեմքը: Նման բան փոքրիկից նա հաստատ չէր սպասում: Այնուհետեւ տղամարդը շրջվում է ու գնում՝ հավանաբար խորհելու, թե երեխայի դաստիարակության հարցում ինչն այնպես չի արել:

Իսկ ցանցի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի. մարդկանց մի մասը հայտարարել է, որ տեսանյութում ծիծաղելի ոչինչ չկա, եւ ահավոր է, որ այսքան փոքր տարիքում աղջիկը թվերք է պարում: Ահա թե ինչու մեկնաբանողները դատապարտել են մոր անզուսպ ծիծաղը եւ հորը խորհուրդ են տվել զբաղվել դստեր դաստիարակությամբ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս