Ամերիկացիների ընդամենը 37%-ն է պաշտպանում ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ. Թրամփի և MAGA-ի վարկանիշն ընկնում է
Ամերիկացիների ընդամենը 37%-ն է պաշտպանում ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ, մինչդեռ 55%-ըդեմ է (գրաֆիկում ներկայացված է վերջին 10 սոցհարցումների միջին ցուցանիշը):
Ըստ մասնագետների` Իրանի ռազմավարությունը հասկանալի է. ձգել առճակատումը առնվազն մինչև նոյեմբերի սկզբին կայանալիք Կոնգրեսի ընտրությունները, որոնց մնացել է երկուսուկես ամիս։ Որքան երկար է տևում այս իրավիճակը, այնքան այն ավելի շատ է հարվածում Թրամփի և MAGA շարժման վարկանիշին, և այնքան մեծանում են Դեմոկրատական կուսակցության հնարավորությունները՝ մեծամասնություն ձեռք բերելու և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ նույնիսկ Սենատում:
Այժմ Թրամփի աջակցության մակարդակն իջել է մինչև 38%, և ամերիկացիների 58%-ը չի պաշտպանում նրան։ Արդյունքում՝ որքան ժամանակն առաջ է անցնում, այնքան Թրամփն ավելի շատ է դեպի ներքև քաշում նաև Կոնգրեսի ընտրություններում MAGA-ի թեկնածուների վարկանիշը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

