Իշխանությունը, որը կոչված էր պաշտպանելու Հայաստանը, հետևողականորեն պայքարում է այն գաղափարական հիմքի դեմ, որի վրա այդ Հանրապետությունն է կառուցված․ Հովասափյան

Քաղաաքագետ Արմեն Հովասափյանը գրել է․

«Անկախության Հռչակագիրը ՀՀ գոյությունն ու վավերականությունը փաստող եզակի փաստաթուղթն է, որը ուղիղ 8 տարի Նիկոլ Փաշինյանը ստորաբար ու ինքնամոռաց փորձում է արմատախիլ անել հանրային ու պետական գիտակցությունից և պղծել դրա իմաստը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Նիկոլն ատում է այս փաստաթուղթը ճիշտ այնպես, ինչպես ատում է հայի ինքնության ու հայկական պետության գաղափարը։ Նրա քաղաքական առաքելությունը, ըստ էության, մարդուն իր պատմությունից, հայրենիքից ու ազգային հիշողությունից կտրելն է՝ նրան դարձնելով անհայրենիք, ինքնությունից զրկված թափառական։

Այսօր, երբ պետության ու պետականության կորստի եզրին ենք, Անկախության Հռչակագրի արժեքը մեզ համար ավելի բարձր ու ավելի ակնհայտ է դառնում։ Որքան մեծ է վտանգը, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչի դեմ է տարիներ շարունակ ուղղված այս իշխանության քաղաքականությունը։

Հռչակագիրն այն այն հիմքերից է, որոնց վրա կանգնած է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգային պետություն։

Ամոթի ու խարանի 8 տարիները, որտեղ փորձում են մեզ համոզել, թե այն, ինչի վրա հենվում է մեր պետականությունը, այլևս պետք չէ։ Փորձ է արվում Հռչակագիրը ներկայացնել ոչ թե որպես ՀՀ հիմնարար փաստաթուղթ, այլ որպես անցյալի մի բեռ, որից պետք է ազատվել։

Բայց այսօր արդեն ակնհայտ է հակառակը․ որքան իշխանությունը փորձում է արժեզրկել Հռչակագիրը, այնքան ավելի մեծ է դառնում դրա իրական արժեքը, որովհետև Հռչակագիրը հիշեցնում է ամենակարևորի մասին՝ ՀՀ-ն պատահականություն չէ, իսկ հայ ժողովուրդը սեփական պետություն ունենալու իրավունքը որևէ մեկից չի ստացել և որևէ մեկին պարտք չէ այն վերադարձնել։

Հենց դրա համար էլ այս իշխանության համար Հռչակագիրը դարձել է թիրախ։

Եվ գուցե սա է այս 8 տարիների ամենամեծ ամոթը․ իշխանությունը, որը կոչված էր պաշտպանելու Հայաստանը, հետևողականորեն պայքարում է այն գաղափարական հիմքի դեմ, որի վրա այդ Հանրապետությունն է կառուցված»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31