Իսկ ի՞նչ պիտի անի. Եվրամիությունը Փաշինյանին հավատա, թե չէ, ստիպված է աշխատել նրա հետ. Հակոբ Բադալյան

«Ես բոլորովին համաձայն չեմ, թե Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում: Առերևույթ զարգացումներն ու հայտարարություններն ինձ համար բավարար ցուցիչ չեն՝ եզրակացնելու, որ վարվում է հակառուսական քաղաքականություն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար այստեղ չափազանց բարդ է ստանձնել լիարժեք պատասխանատվություն, որովհետև նա պարզապես չունի այդ պատասխանատվությունը սպասարկելու հնարավորություն: 

«Հետևաբար, շատ լավ է, եթե նրա համար այստեղ ձևավորվում են պատասխանատվությունից խուսափելու ալիբիներ: Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ, կամա թե ակամա, Ռուսաստանին տալիս է Կովկասում իր մարտավարական նահանջը և, առհասարակ, Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը բացատրելու ալիբի»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ այս գործընթացները կարող են առաջացնել իշխանության ներսում որոշակի ճոճումներ կամ ճաքեր, սակայն ինքը չի կարծում, որ դրանք Փաշինյանի համար կլինեն ճակատագրական խնդիրներ: 

Կարդացեք նաև

Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ Եվրամիությունը, որքան էլ այսօր փորձում է ազդեցիկ երևալ, պարզապես չունի կոշտ քայլերի գնալու հնարավորություն:

«ԵՄ-ն լուրջ խնդիրներ ունի հենց Կովկասում, և Երևանի ու Հայաստանի հարցում մանևրի մեծ տեղ, մեծ հաշվով, չունի: Այո, նրանք կարող են անցնել ապակայունացնող մարտավարության, բայց այստեղ մեծ հարց է դառնում՝ արդյո՞ք դրանից կշահեն:

Իրենց միակ շահը Փաշինյանի միջոցով իշխանության պահպանումն է և այնպիսի քաղաքականության իրականացումը, որն իրենք են պատկերացնում: Սակայն ամբողջ նրբությունն այն է, որ այն, ինչ այսօր իրականացնում է Փաշինյանը, առ այս պահն ամենևին չի հակասում ոչ Ռուսաստանի, ոչ էլ Միացյալ Նահանգների շահերին: Այս տեսանկյունից մեծ հարց է՝ արդյո՞ք Փաշինյանն անում է այն, ինչ ուզում է Եվրամիությունը: Եվրամիությունը Կովկասում և Հայաստանում իրականում մեծ մանևրի հնարավորություն չունի»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե արևմտյան ազդեցության տակ գտնվող հասարակական-քաղաքական ուժերը կարող են գցել Փաշինյանին, ապա այդ ռեսուրսը, ըստ քաղաքական վերլուծաբանի, չափազանցված է:

«Ավելին՝ միգուցե տարօրինակ հնչի, բայց հակառուսական դիրքավորում ունեցող շրջանակների մի զգալի մասը գործնականում շատ ավելի օգտակար ծառայություն է մատուցել հենց Ռուսաստանին, քան Արևմուտքին»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31