Բաժիններ՝

Նոտր Դամը վերականգնել է գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից հետո

Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից ութ ամիս անց: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամն, ինչպես եւ Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց եւ մինչեւ գիշերվա ժամը մեկը:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Փարիզի դատախազությունը բացառում էբռնկման քրեական վարկածը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է հինգ տարում Նոտր Դամը վերականգնելու՝ հավակնոտ ծրագրի մասին, թեեւ շատ փորձագետներ ասում են, թե վերակառուման համար 10 – 15 տարի կպահանջվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930