WSJ․ ՌԴ-ում նոր զորահավաքի հնարավորության դեպքում պատրաստության զորավարժություններ են անցկացվում
Ռուսաստանում երկրի ողջ տարածքով գաղտնի զորավարժություններ են անցկացվում՝ նոր զորահավաքի հնարավորությանը նախապատրաստվելու նպատակով։Ստուգվում է մեծ թվով նոր զինծառայողների տեղավորելու, սննդով ապահովելու և զինելու երկրի կարողությունը։
Այդպիսի զորավարժություններից մեկի շրջանակում հուլիսին զինվորական սպաները Սանկտ Պետերբուրգից մեկնել են Կալինինգրադ՝ վերահսկելու ռուսական այս էքսկլավի բնակիչների շրջանում զորահավաքի անցկացման կոնկրետ ծրագրավորումը։
Նմանատիպ ստուգումներ անցկացվում են ամբողջ Ռուսաստանում՝ «այն դեպքի համար, եթե նման որոշում կայացվի»։
Միևնույն ժամանակ, Կրեմլը դեռևս նոր զորահավաք անցկացնելու որոշում չի կայացրել։
Ի տարբերություն 2022 թվականի քաոսային զորահավաքի՝ ներկայում Ռուսաստանում գործում է զինապարտների էլեկտրոնային ռեեստրը, որը հնարավորություն է տալիս զորակոչն ավելի աստիճանաբար կազմակերպել։
Նոր զորահավաքի հնարավորության մասին ենթադրությունները կապվում են Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի հետ։

