Բաժիններ՝

Բրիտանացի արքայազն Էնդրյուն հրաժարվել է հանրային միջոցառումներից սկանդալի պատճառով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր որդուն՝ արքայազն Էնդրյուին, թույլատրել է հրաժարվել պարտականություններից եւ մոտ ապագայում թագավորական ընտանիքը չներկայացնել հանրային միջոցառումներում: Այդ մասին գրել է The Guardian-ը:

Այս քայլին գահի ժառանգորդ արքայազն Չառլզի կրտսեր եղբայրը դիմել է վերջերս BBC ընկերությանը տված հարցազրույցի պատճառով, որում նա պատմել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ծանոթության մասին, որն անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու գծով բազմաթիվ գործերի ֆիգուրանտ է: Հարցազրույցը, որը պետք է թուլացներ ճնշումը թագավորական ընտանիքի վրա, սկանդալ է առաջացրել երկրում: Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, արքայազնը հարցազրույցում հանդես է եկել որպես գոռոզ ու ինքնավստահ մեկը, նա այդպես էլ չի ասել, որ ափսոսում է դատապարտյալի հետ ընկերություն անելու համար ամերիկացու կողմից սեռական հանցագործությունների պատճառով:

Արքայազնը հայտնել է, որ հրաժարվել է հանրային միջոցառումներից եւ խոստանում է ամեն տեսակ օգնություն տրամադրել Էփշտեյնի հանցագործությունների հետաքննության գործում:
Տասը տարի առաջ միլիարդատերն արդեն 13 ամսվա բանտային պատիժ է կրել անչահահաս աղջիկներին մարմնավաճառության մեջ ներքաշելու համար, այն ժամանակ նա դատարանում ընդունեց մեղքը: Այդչափ մեղմ դատավճռից հետո սկանդալ սկսվեց:

2018 թվականի հուլիսին Էփշտեյնին դարձյալ ձերբակալել են սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու գործով: Օգոստոսի 10-ին նա իր կյանքին վերջ Է տվել բանտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս