«Ադեկվադ» միաբանությունն այսօր Արցախի թեմայով ասուլիս էր հրավիրել և հերթական անգամ հանդես եկավ իշխանություններին քննադատողի դիրքերից: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ են պայմանավորված իրենց կոշտ գնահատականները, եթե հաշվի առնենք, որ Զոհրաբ Մնացականյանի երեկվա ելույթում հնչած Արցախի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը նախկինից գրեթե չի տարբերվում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու:
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծը, որը կարգավորում է շրջիկ առևտուրը:
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 6-ի ժամը 18:30-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը՝ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ:
«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները զրկված են այն տարրական իրավունքներից, որոնց մասին Հայաստանում մենք նույնիսկ չենք էլ մտածում»,- խոսելով «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» գիտաժողովի նպատակների մասին, ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը:
168 Լրահոս
Այս տարվա սեպտեմբերի 24-ին 168.am-ը «Գործարքի «քավորը» պատգամավորի թեկնածու է եղել» վերնագրով հոդվածում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարությանn իրանական դիզվառելիք մատակարարելու նախատեսվող գործարքին: 168.am-ի աղբյուրների նաև վստահեցրել էին, որ գործարքի «գլխին կանգնած էր «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։
Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա: Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Ավելին, կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Փաստ է մի բան՝ միանձնյա կառավարման մոդելի գոյությունը վտանգավոր է ցանկացած պետության համար:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:
2019թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ են ներգրավել քրեական գործով:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունն ու արտգործնախարարների իրարամերժ ելույթները։
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով:
Երբ մենք կասեցնում ենք, տալիս ենք նաև հետկանչի կարգադրագիր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերևի հետ կապված խնդրին, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
Հրապարակվում են ՀՖՖ նախագահի, ՀՖՖ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները. ՈՒՂԻՂ
«Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների խնդիրներին նվիրված զեկուցումների այս հարթակում ի ցույց է դրվելու գիտական օբյեկտիվությունը, և այդ համապատկերում նաև ներկայացվելու են այն կեղծարարության, զեղծարարության փորձերը, որոնք կազմակերպվում են տարբեր պետությունների պետական և, այսպես կոչված, գիտական շրջանակների կողմից»,- «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով երկօրյա գիտաժողովում իր ելույթում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին:
«Ա1+»- ը սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։ «17 տարի մենք այս նույն գործընթացի մեջ ենք, և թեթև դադարը, որ եղավ վերջին 3 տարում, չի նշանակում, որ մենք մտադրություն չունեինք շարունակելու, առջևում մրցույթ է սպասվում, որին մենք մտադիր ենք մասնակցել, բայց մասնակցելուց առաջ կուզենայինք բոլոր հարցերի պատասխանները ստանայինք»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։
ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում «Սպայկայի» նկատմամբ կատարվել էին անօրինական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք:
Սլովակիայի նախկին նախագահ, դոլարային միլիոնատեր Անդրեյ Կիսկան ոստիկանության կողմից մեղադրվել է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այդ մասին հայտնել է SME բրատիսլավական թերթը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Երեկ ՀՔԾ-ն հայտնել էր, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։
Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ ստորաբաժանումների անձնակազմի գործողությունները, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները ստուգելու նպատակով դեկտեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այն փուլում չէ, որից կարելի է ակնկալել լուրջ զարգացումներ՝ լինի դա կարգավորման թե հակառակ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման վերջին փորձը եղել է 2011-ին՝ Կազանում:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Գործող ձևաչափով, որը կիրառվում է 2004 թվականից, յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար վճարվում է 200 հազար դրամ: Եթե բոլոր զորակոչերից՝ տարեկան երկու անգամ, խուսափել է (18 զորակոչ), ողջ գումարը կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ:
«Նախորդ տարի դեկտեմբերի Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որովհետև ՀՀ քաղաքացիներն էին դա պահանջել, և դրանից առաջ էլ տեղի էր ունեցել հեղափոխություն, որովհետև դա քաղաքացիների կամքն էր: Իսկ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, դա նույնպես քաղաքացիների կամքն է: «Պարտիզանական» ջակատների հետ կապված, դա, իհարկե, ցնցել է շատերիս, և նման բաց տեքստով հանձնարարականներն առնվազն տարակուսանք են առաջացնում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը դեկտեմբերի 6-ին ներկայացրել է կառավարական գաղտնի զեկույց, որի համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հիմնական մասի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային սահման կհայտնվի: