Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի. ստացել է 45.49 տոկոս ձայն

Սպիտակ համայնքում ընտրություններին մասնակցել է 15 հազար 721 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների 65.39 տոկոսը։

Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 45.49 տոկոս ձայն՝ 7152 քվե, «Բարոյական արժեքներ» կուսակցությունը՝ 32.35 տոկոս՝ 5086 քվե, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 21.25 տոկոս՝ 3342 քվե։ Այս մասին գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Նախնական տվյալներով՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 12 մանդատ,

«Բարոյական արժեքներ»՝ 9 մանդատ,

«Ուժեղ Հայաստան»՝ 6 մանդատ։

Ընտրություններին գրանցվել է 137 անվավեր քվեաթերթիկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30