
Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է. Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքից և գրառում կատարել.
«Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է…
Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։
Սահմանը 26 տարի է՝ փակ է… Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք լինի Անի քաղաքի համար»: