Վրաստանում բողոքի ցույցեր են սկսվել՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու հայտարարությունից հետո
Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները վերջ են դրել եվրոպական բյուրոկրատիայի կողմից չորս տարի շարունակ իրականացվող շանտաժին։
Ավելի ուշ, բողոքի ցույցերի մեկնարկից հետո, նա հայտնել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն դադարեցվել։

