
Ոստիկանությունը Սլովակիայի նախկին նախագահ Կիսկային մեղադրել է հարկային խարդախության մեջ. SME

Սլովակիայի նախկին նախագահ, դոլարային միլիոնատեր Անդրեյ Կիսկան ոստիկանության կողմից մեղադրվել է հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այդ մասին հայտնել է SME բրատիսլավական թերթը:
Նրա տվյալներով՝ մեղադրանքը կապված է Kiska Travel Agency (KTAG) ընկերության հետաքննության հետ, որը պատկանում Է պետության նախկին ղեկավարին, որը հունիսի 15-ին հինգ տարվա ծառայությունից հետո թողեց պաշտոնը, եւ նրա եղբորը: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Մինչդեռ Կիսկան դեկտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում: Նրա խոսքով՝ իր դեմ գործը «արհեստականորեն սարքել են» իր քաղաքական հակառակորդները, որոնցից գլխավորը հանրապետությունում կառավարող «Ուղղությունը սոցիալ-դեմոկրատիան է» կուսակցության առաջնորդ, Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: