Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։
Աշխարհում ամենաթանկ սուրբծննդյան տոնածառը, որը գնահատվում է 14 միլիոն դոլար, տեղադրված է Իսպանիայի Մարբելյա առողջարանային քաղաքի «Կեմպինսկի Բայա» հյուրանոցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Լոնդոնում կայացել է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմի թագավորական եւ համաշխարհային պրեմիերան:
ԱՄՆ-ի բնակիչները ռեկորդային 9,4 մլրդ դոլար են ծախսել այսպես կոչված կիբեռերկուշաբթի օրը կատարած գնումների վրա, երբ գնորդներին մեծ զեղչեր են տրամադրվում ինտերնետ-խանութներում:
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետերից մեկի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես նոյեմբերի լույս 30-ի գիշերը դեմքը քողարկած մի երիտասարդ եկաթե ձողով բացում հաստատության դուռն ու դրամարկղը հափշտակում։
«Լա-Լա Լենդ» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհի Էմմա Սթոունը պատրաստվում է ամուսնանալ պրոդյուսեր եւ ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ, ինչի մասին հայտնի է դարձել նրա Instagram-ից։
Մտահոգություն միշտ էլ կա՝ հաշվի առնելով մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերները: Ես փաստաթղթին լրիվությամբ ծանոթ չեմ, որ կարողանամ վերջնական բան ասել, բայց մտահոգություն մեզ մոտ միշտ էլ կա և պահպանվում է:
Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագիծը գտնվում է առանձին հատվածների մշակման փուլում, որի շրջանակներում Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ շարունակաբար տեղի են ունենում աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ փորձագիտական, քաղաքացիական, քաղաքական, ակադեմիական հանրության ներկայացուցիչների հետ։
«Այսպիսով, պարզ է դառնում, որ Կառավարությունը չի իմպլեմենտացրել նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ արված առաջարկությունները: Իմ գնահատմամբ՝ այդ նախագիծը ոչ լեգիտիմ է և չունի կյանքի իրավունք»:
«Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Երիցյանն իրենից բարձրաստիճան մարդուն՝ ՀՀ երրորդ նախագահին, մեղադրում է կոռուպցիայի մեջ: Շատ հետաքրքիր է՝ ինչ-որ դիզվառելիքից, պարարտանյութից են խոսում, միանշանակ տեսնում ենք՝ այն հարցերը, որ բարձրացրել էինք վերջին տարիներին, այն է՝ սուբսիդավորումը, պետք է հասնի գյուղացուն, ցավոք, նույն վիճակում է:
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն իշխանազավթում էր ռևանշիստների կողմից: Ռևանշիստներ ես անվանում եմ նրանց, ովքեր տերպետրոսյանական թևի կամ Ղարաբաղյան հարցում փուլային տարբերակի կողմնակիցներ են, և 1998թ.-ին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը, պլյուս՝ ՀՅԴ, փաթեթային լուծման կողմնակիցները հաղթեցին քաղաքական պայքարում: Նրանք հեռացան: Առաջին փուլը տեղի ունեցավ 2008-ին, երբ ռևանշիստները Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով փորձեցին վերադառնալ իշխանության. դա չստացվեց կամ մասնակիորեն ստացվեց՝ թուլացնելով Հայաստանի իշխանության և պետականության դիրքերը, և վերջնական փուլը տեղի ունեցավ 2018թ. ապրիլին: Սա իմ մեկնաբանությունն է:
Արդեն 2 օր է, «Պետերյան» գեղեցկության սրահը չի աշխատում: Սրահի տնօրեն Հակոբ Պետերյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 3-5-ն ընկած սահմանում մի տղա մտել է իրենց սրահ ու գողացել՝ ինչ կարողացել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի բաց նամակից հետո երեկ Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք և ստուգումներ են իրականացրել: Վարկած կա, որ նամակի հետքերով ժամանած «հյուրերը» կոռուպցիոն գործարքներ են փնտրել բուհի անձնակազմի փաստաթղթերի, թղթաբանության մեջ:
Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 5-ին մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը:
Տարբեր ոլորտներում, տարբեր գործերում կարելի է այս երկակի ստանդարտներին հանդիպել: Ես գտնում եմ, որ դաշնակցական երիտասարդների նկատմամբ կիրառված միջոցներն իրավաչափ չէին, ավելին, որովհետև նրանք իրենց խաղաղ հավաքի իրավունքն էին իրականացնում:
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Նյու Յորքի կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել քաղաքի Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը վառելու ամենամյա արարողությունը։
Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
Կառավարությունը հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն:
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
«Վարչապետի հայտարարությունը լավ կարգախոս է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով նախօրեին պաշտոնական Բաքվի հրապարակած դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ և բանակցային գործընթացին՝ միաժամանակ նշելով, որ դրան պետք է հաջորդեր պարզաբանումը, թե ինչպիսի լուծում է տեսնում, որը կհամապատասխանի այդ կարգախոսին:
Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Հ. Յ. Դաշնակցության վերաբերյալ վարչապետի` Ազգային ժողովում հնչեցված մերկապարանոց հայտարարությունն անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում է:
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գյուլբենկյան փողոցի հագուստի խանութներից մեկից փորձել են գողություն անել։