Սինգապուրի կառավարությունը պատրաստել է հետիոտների «վարքականոն», որը, մասնավորապես, կոչված է մարդկանց հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելու վտանգավոր սովորությունից:
Հայաստանում 2019-ի երրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 12,48%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,5%, իսկ Ադրբեջանում՝ 12,16%։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ավազակային հարձակում։ Սա սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն է։ Հանցատեսակի դրսևորումները տարբեր են: Առավել հաճախ թիրախ են դառնում բանկեր, վարկային կազմակերպություններ, խանութներ, դեղատներ։
Բնակչությունից պարբերաբար ստացվող սոցիալական խնդիրների մասին բողոքներին ու ահազանգերին զուգահեռ՝ խմբագրությունը սկսել է հաճախ տեղեկություններ ստանալ նաև այս կամ այն պաշտոնյայի գործունեության վերաբերյալ։
ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատվեր:
Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման ու շարքերը օրինախախտ տարրերից ազատելու աշխատանքները։
Ազգային պատկերասրահը միջազգային չափանիշերով օդափոխման և ջերմախոնավային համակարգ կունենա: Արվեստի գործերի համար պահպանության ռեժիմը կդառնա 18-20 աստիճան:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է իր տեղակալ Գևորգ Լոռեցյանին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկելու մասին:
Իշխանությունը երբեք չի էլ ժխտել, որ միայնակ պատասխանատվությունը վերցնում է իր վրա և չի պատրաստվում որևէ մեկի հետ հաշվի նստել։ Հիշե՛ք, երբ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը գնաց Ազգային ժողով, և կառավարությունը պատասխան չուներ, թե, օրինակ, ինչո՞ւ է գյուղատնտեսությունը միացրել Էկոնոմիկայի նախարարությանը. իրենց վերջին փաստարկը հետևյալն էր՝ մենք ենք մեծամասնությունը և ինչ կուզենք, այդ էլ կանենք։ Սա կառավարության մաչոյական քաղաքականության արդյունք է։
Մեծ թվով հարցերում մեր օրակարգը նույնն է, սակայն կան հարցեր, որտեղ անկախ ցանկություններից՝ որոշիչ դերը արցախցունն է: Խոսքս առաջին հերթին ընտրություններին է վերաբերում: Արցախում ապրող մարդը պետք է որոշի, թե ով պետք է ստանձնի կառավարման պատասխանատվություն և երկրի համար վճռորոշ իրավիճակներում որոշումներ կայացնի:
Պաշտպանը նշում է, որ սա խոսում է այն մասին, որ որոշումն արդեն իսկ կայացված, ձևակերպված էր, և զուտ ձևական պրոցեդուրաները պահելու համար կանչվեց Երրորդ նախագահը հարցաքննության:
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։ Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսին տված հարցազրույցում Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:
Ռուսաստանում Գարեգին Նժդեհի դեմ իրականացվող ակցիաները ռուսական քաղաքական էլիտան չի ուղղորդում. մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիրով ներկելուն: Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դա պատասխան է Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի՝ հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակի պղծմանը:
Դեկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ ստացվեց, որ երկու հոգի, կոտրելով դուռը, փորձում են մտնել Տերյան փողոցի պանդոկներից մեկը։
Իռլանդիան վավերացրել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Ես՝ որպես ռազմական գործիչ, որպես պրոֆեսիոնալ, ասում եմ՝ դա հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն է»:
ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ու Գոռ Սարգսյանն այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադարձան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նախարարությունում կազմակերպված քննարկմանը, ՀՅԴ երիտթևի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին և հստակեցրին՝ ինչ են պատրաստվում անել առաջիկայում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին է հանձնել «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանը՝ ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում:
Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է:
Հարցազրույց՝ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ․ ուղիղ. tert.am
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ տարածքում դեկտեմբերի 4-ի ժամը 19:20-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: