Ազգային ժողովում դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը․ Ես ծառայում եմ ձեզ՝ հայ ժողովրդին, իսկ դուք ձեր դիրքորոշումն արդեն հայտնել եք ընտրությունների ժամանակ․ Լենա Մաթևոսյան

ԱԺ պատգամավոր Լենա Մաթևոսյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվում ընդդիմության դիրքորոշումը, ես ևս ուզում եմ հստակ արձանագրել իմը․ Ազգային ժողովում դեմ եմ քվեարկելու ալիևյան սահմանադրությանը:

Ես ԱԺ եկել եմ հստակ դիրքորոշմամբ՝ լիովին գիտակցելով այն հսկայական պատասխանատվությունը, որը ստանձնել եմ ձեր առաջ։

Ես ծառայում եմ ձեզ՝ հայ ժողովրդին։ Իսկ դուք ձեր դիրքորոշումն արդեն հայտնել եք ընտրությունների ժամանակ՝ այս իշխանությանը 2/3 չտալով։

Հ․Գ. Իշխանականներին էլ՝ մի փոքրիկ խորհուրդ՝ հենց ձեր առաջնորդի բառերով․ «Ինչ էլ լինի, դուք ձեզ պարտված չհամարեք»…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30