«Այս գիտաժողովը կեղծիքի ընթացքը կասեցնելու համար կարևոր նշանակություն է ունենալու». Ռուբեն Մելքոնյան

«Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների խնդիրներին նվիրված զեկուցումների այս հարթակում ի ցույց է դրվելու գիտական օբյեկտիվությունը, և այդ համապատկերում նաև ներկայացվելու են այն կեղծարարության, զեղծարարության փորձերը, որոնք կազմակերպվում են տարբեր պետությունների պետական և, այսպես կոչված, գիտական շրջանակների կողմից»,- «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով երկօրյա գիտաժողովում իր ելույթում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա վստահ է, որ այս տարածաշրջանի ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարների, օսերի ու այլոց, խնդիրների ուսումնասիրության գործում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դերը բացառիկ է: Նրա խոսքով՝ իրանագիտության ամբիոնը տարածաշրջանում բացառիկ կենտրոն է, օրինակ, թալիշագիտության առումով:

Արևելագիտության ֆակուլտետի դեկանը վստահ է, որ գիտաժողովը, որին մասնակցում է մոտ 20 Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ մասնագետ ու հասարակական գործիչ, ունենալու է կարևոր նշանակություն կեղծիքի ընթացքը կասեցնելու և օբյեկտիվ իրականությունն ի ցույց դնելու գործում, ինչն էլ, ըստ Մելքոնյանի, կկարողանա տարածաշրջանը հասցնել խաղաղության:

«Գիտությունը որոշակի ռազմաճակատ է, և մեր գիտությունը, մեր արևելագիտությունն այդ ռազմաճակատի կարևոր խրամատները շատ ճիշտ ու վստահելի պահում է»,- ասաց Մելքոնյանը՝ վստահեցնելով, որ այս գիտաժողովը մեր գիտության պատասխանն է քաղաքական և գիտական հարթությունում կեղծ թեզեր առաջ տանող պետությանը՝ Ադրբեջանի Հանրապետությանն ու կեղծիքի անհեռանկարային քաղաքականությանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս