Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել
Շոտլանդացի դերասան Ջեք Բյոռնսը մահացել է 14 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Metro-ն:
Քաղակտիվիստ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։
Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում հիմնված շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, պետության կողմից ֆինանսական աջակցություն չստանալու արդյունքում 2018 թվականի հոկտեմբերի 5-ից դադարեցրել է գործունեությունը, և մինչ օրս հովանավոր չեն գտել:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման հյուրն է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարգելի՛ քաղաքացիներ, մոտենում են տոնական օրերը:
«Բնականաբար, երբ կա լավատեսություն, և այն չի արդարացվում, իսկ այսօր լավատեսություն չկա, չգիտեմ՝ ինչի շուրջ կարող են առաջընթաց ունենալ կողմերը: Ավելի բարդ է, երբ կողմերն ամրագրում են իրենց դիրքորումները և նախապես նշում, որ ավելի շատ փոխզիջում չի կարող լինել, ինչն ինքնին բարդացնում է բանակցային գործընթացը, քանի որ այն պետք է ենթադրի տրամադրվածություն՝ լսելու հակառակ կողմին և պատրաստ լինելու տրամաբանական քայլերի: Ակնհայտ է, որ միջնորդները պատասխանատվության մեծ չափաբաժինը դրել են ռուսական կողմի վրա և գործում են համաձայնության պայմաններում, ինչը գոնե դրական հանգամանք է»,- ասաց նա:
ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում, ուտել բրդուճ, հոթ-դոգ, խմել գինի, երեխաների հետ շրջել գեղագիտական նոր միջավայրում, համերգ լսել, որ երեխաները նայեն ոչ թե՝ իրենց և «հարևանների սեղաններին», այլ բեմերին, ու զարգացնեն իրենց վիզուալ գեղագիտությունը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանը «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից «Բելառուս 622» տրակտոր է որպես նվիրատվություն ստացել։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լա Լիգայի շրջանակներում «Ռեալի» հետ կայանալիք խաղի ակնկալիքներով, որը կկայանա դեկտեմբերի 18-ին:
«Այսօր ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնյայի պատասխանը Արսեն Աղաջանյանի գործունեության վերաբերյալ: Այդ գրությունը, ինչպես նաև ՀՖՖ սկզբնական հարցումը, երկու օր առաջ տրամադրվել է նաև «Փյունիկին», ինչը ողջունելի է: Այս փաստաթղթերի կապակցությամբ կցանկանայի կատարել որոշ արձանագրումներ: Միանգամից նշեմ, որ գրածս որևէ կերպ ոչ մի թեկնածուի քարոզի կամ հակաքարոզի նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք տվյալ ընտրական գործընթացներում և ՀՖՖ կայացրած որոշման մեջ:
«Այս օրենքը, իմ խորին համոզմամբ, որևէ լեգիտիմություն չի կարող ունենալ և չունի: Դա ընդամենը ձևական մի փաստաթուղթ է, որով փորձ է արվում կամավորության քողի ներքո հասնել նրան, որ ՍԴ դատավորների մեծամասնությունը հրաժարական ներկայացնի՝ օգտվելով, ինչպես իրենք են գնահատում, «ոսկյա ձեռքսեղմումից», իսկ իմ մեկնաբանմամբ՝ «ոսկեգույն սողանցքից: Եվ հնարավոր կլինի ձևավորել այնպիսի մեծամասնություն, որը կարտահայտի այսօրվա քաղաքական իշխանությունների կամքը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ պատասխանելովհարցին, թե ինչպես կմեկնաբանի երեկ Ազգային ժողովի (ԱԺ)երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
«Վազգեն Մանուկյանը, որը այն ժամանակ Հանրային խորհրդի նախագահն էր, անտեսեց վարչապետի տված հանձնարարականը»,- օրերս 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցում խաղաղության դիսկուրսի շրջանակում ՀՀ իշխանությունների քայլերին:
YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ:
Արամի 23 շենքի հարցը շարունակում է մնալ չլուծված, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տարբեր խմբեր շարունակում են փորձեր անել տարբեր վայրերում։ Դա գիտե՞ք՝ ինչի է նման՝ երբ ընտանիքի մայրն ապրում է մի տեղ, երեխաները՝ մեկ այլ տեղ… սա բարոյական, հոգեբանական և կազմակերպչական առումով լուրջ խնդիրներ է առաջացնում։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի. Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից արտահանման խորհրդի նախագահության անդամ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ, հնարավոր է, ինքը հիվանդ է քաղցկեղով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի ներկայիս կարգավիճակի մասին, ով ապաքինվում է վնասվածքից և արդեն սկսել է մարզվել:
«Առավոտյան ժամը 9:00-ից իմ վստահորդին բերման են ենթարկել: Արդեն բավական ժամանակ է, ցանկանում եմ տեսնել նրան, սակայն ոստիկանությունն ինձ թույլ չի տալիս: Ասում են, որ իմ վստահորդ Կարեն Մկրտչյանը հրաժարվում է փաստաբանից: Բայց դա նա պետք է իմ ներկայությամբ ասի»: