Ոչ մի պարագայում և հանգամանքներում կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին․ Արեգա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրել է․
«Ես բազմիցս եմ ասել` Ազգային ժողովը դիտարկել ու դիտարկում եմ որպես իմ պայքարի ևս մեկ փուլ: Սա իմ անձնական պայքարն է, որը չի սահմանափակվում ժամանակով: Եվ , հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և արժեքներին, հավատամքին և արժեհամակարգին, հայտարարում եմ, որ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈւՄ և ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈւՄ կողմ չեմ քվեարկելու ալիևյան սահմանադրության նախագծի օգտին:
Սիրելի հայրենակիցներ, ձեր յուրաքանչյուրիդ ձայնի համար ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ ԵՄ:
Մռավա սարեն նման պինդ ենք»:

