Բաժիններ՝

Բարսելոնան ջախջախեց Դեպորտիվոյին․ Ռաֆինյան հեթ–տրիկ գրանցեց

Իսպանական Լա լիգայի 14–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Դեպորտիվոյին» 5–1 հաշվով։

Հանդիպման արդեն 2–րդ րոպեին հաշիվը բացեց Լամին Յամալը, սակայն քիչ անց տանտերերի հարձակվող Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը։ Մինչ ընդմիջման գնալը հյուրերի ֆուտբոլիստ Դանի Օլմոն նորից առաջ մղեց հաշվի մեջ իր թիմին։ 50–րդ րոպեին արդեն աչքի ընկավ Ռաֆինյան՝ Յամալի փոխանցումից։ 83-րդ րոպեին Ռաֆինյան էլ ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով դուբլ։ Ավելացված ժամանակում բրազիլացին արդեն հեթ–տրիկ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Նշենք, որ Ռաֆինյան այսօր շրջանցեց Ռոնալդինյոյին՝ կատալոնական թիմի պատմության մեջ ամենաարդյունավետ բրազիլացիների ցանկում․ այժմ Ռաֆինյան 4–րդն է այդ ցուցանիշով ակումբի պատմության մեջ՝ 97 գոլով։ «Բարսելոնայի» պատմության ամենաարդյունավետ բրազիլացին Ռիվալդոն է, որը կատալոնական ակումբի կազմում դարձել է 130 գոլի հեղինակ։ Նրան հաջորդում են Էվարիստո դե Մասեդոն և Նեյմարը՝ 105–ական գոլով։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30