«Բավականին կոպիտ խոսակցություն եմ ունեցել ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ. «Սպայկայի» խնդիրները լուծված են». Գեորգի Ավետիսյան
ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում «Սպայկայի» նկատմամբ կատարվել էին անօրինական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Լարսի մաքսային ծառայությունների ոչ բարեխիղճ գործունեության արդյունք էր, երբ ՀՀ-ում արտադրված պանիրը համարվեց այլ երկրի արտադրանք, ինչը զարմանալի էր, քանի որ ինքներս համապատասխան զննությունն արել էինք, ներառել ենք այդ գործարանը ԵԱՏՄ երկրների ռեեստրում: Բավականին կոպիտ խոսակցություն եմ ունեցել ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ, որոնք այդ ժամանակ ՀՀ-ում էին: Նույն մաքսային գոտում ենք գտնվում, բայց մեր բեռները գնում են ՌԴ, ու ստացվում է, որ ռուսական մաքսայինը որոշում է՝ այդ բեռը հայկական չէ: Մաքսայինը, ոչ թե «Ռոսսելխոզնադզորը»»,- շեշտեց պաշտոնյան՝ վստահեցնելով, որ «Սպայկայի» հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են: