Արման Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի իշխանություններ, խնդրում եմ ձեզ դադարեցնել ձեր քաղաքական PR-ը սահմանին կանգնած զինվորների հաշվին»:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։
Ամանորյա սենդվիչներ՝ եղևնի:
Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված սահմանային ուղեկալում է։
Ամանորյա Գլինտվեյն՝ սպիտակ գինուց:
«Հաջորդ տարի կշարունակվի ներկայիս դինամիկան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին և ըստ էության ամփոփելով բանակցային տարին:
ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։
Ձնեմարդուկներ՝ պանրից:
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․ Ս․-ին։
Ինչպիսի՞ զգեստ ընտրել Ամանորը դիմավորելու համար:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 30-ին Գյումրիում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ և բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։ […]
Դեկտեմբերի 30-ին, ժամը 16:48-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտակայքում այրվում է գործող բենզալցակայան:
Ամանորին ընդառաջ, տոնական օրերին թույլ տրված հնարավոր սխալների, սննդային թունավորումների, մարսողական խնդիրների, այդ օրերին հավաքած կիլոգրամների ու հետտոնական նիհարելու գործընթացի մասին 168.am-ը զրուցել է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: – Տիկին Այվազյան, առջևում տոնական օրեր են, ու հայկական Ամանորին բնորոշ են բազմազան ու համեղ ճաշատեսակները: Որո՞նք են տոնական օրերին թույլ տրվող հիմնական սխալները: – Ամենամեծ […]
Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմին
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ:
Երբ կա տոնական տրամադրություն, պետք է լինի նաև տոնական մանիկյուր:
Իսպանիայի Բարսելոնայի նահանգում դեկտեմբերի 30-ին առնվազն 14 մարդ է տուժել եկեղեցիներից մեկի զանգակատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին այցելել է առաջնագիծ և շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
Այդ համաձայնագրին , որի ստորագրման մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, նախորդել են մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ բանակցությունները:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:
Կանադայի գլխավոր նահանգապետ Ժուլի Պեյետը պետական բարձր պարգև` «Կանադայի շքանշան» է հանձնել ազգությամբ հայ Արշավիր Գյունջյանին և Գուրգեն Սարգսյանին:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձախողումը (ԳՀՀԾ) կարող է բացասական հետեւանքներ առաջացնել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: