Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զույցում անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսին և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված նրա հայտարարություններին, մասնավորապես, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործն «օդ է», ինչը կուժեղացնի «հականիկոլական կոալիցիան», նշեց, որ այն միտումը, որով փորձ է արվում այս ամենը որակել որպես քաղաքական հետապնդում՝ չի կարող ընդունելի լինել և չի կարող տեղ գտնել Հայաստանում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրս ասում էր պիտի ճանաչես աշխարհը, սովորես, թե ինչ են բացահայտել քեզանից առաջ աշխարհը ուսումնասիրողները ու մի բան էլ դու ավելացնես դրա վրա, հասկանաս քո ապրած ժամանակները ու մի բան էլ դու բերես քո ժամանակներ, բայց ամենակարևորը պիտի ինքդ քեզ հետ միշտ հաշտ ապրես։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշեց, որ ընդհանուր առմամբ այդ ամենի մասին խոսելիս պետք է իրատես լինել և իրատեսական սպասումներ ունենալ:
«Կներե՛ք, որ էսօր ջինսով եմ». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ նախագահին և պատգամավորներին
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքերը նվազեցնելու նպատակով ԲՀԿ-ն առաջարկում է խստացնել պատժաչափը
ՀՔԾ տարածած հաղորդագրությունն ինքնին կարծես թե հիմնավորում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչության անհնարինությունն այդ քրեական գործին։ Անգամ մասնագիտական խորը գիտելիքների բացակայության պայմաններում, երբ կարդում ես հաղորդագրությունը, ակնհայտորեն պարզ է դառնում, որ մեղադրանքը հիմնավորող ցանկացած նախադասության մեջ օգտագործվում է «ՀՀ կառավարություն» եզրույթը։ Եվ սա կարևոր պահ է՝ այն պարզ պատճառով, որ ՀՀ նախագահին, ըստ էության, մեղադրանք է առաջադրվել այն լիազորությունների վերազանցման համար, որոնք, ինչպես 2005 թվականի խմբագրության Սահմանադրությամբ, այնպես էլ այլ իրավական ակտերով պատկանում է կառավարությանը։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ դեկտեմբերի 5-ին անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան:
Անձնակազմի մարտական և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինծառայողներն ացկացրել են երթարշավ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ողջունում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից Ադրբեջանի առաջին տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Արցախ այցելելու և մուղամ լսելու հրավերը:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նշել է իրեն հնարավոր փոխարինողների անունները: Այդ մասին հայտնել է Manila Times թերթը: «Հաջորդ նախագահը լինելու է Բիկոլյայից (երկրի տարածաշրջաններից մեկը):
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում շուրջ 600 մլն դրամի կորուստը բացահայտելուց հետո, կառույցի ներսում այդ բացահայտմանը հետամուտ լինելու փոխարեն՝ որոշել են մեկուսացնել այդ մասին աղմուկ բարձրացնողին, որպեսզի այլևս չխոսի և խայտառակ իրավիճակում չդնի օրվա իշխանություններին։
Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես առաջարկվում էր եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթը սկսելուց առաջ փողկապ դրեց քաղաքապետի սեղանին՝ նշելով, որ այն նվիրում է Հայկ Մարությանին:
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ:
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու:
Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով:
Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն նա դեռ մնում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Լայնամասշտաբ պատերազմը չեմ կարծում, որ հավանական է, քանի որ դրա համար չկա ռեսուրսային բազա։ Իսկ էսկալացիայի համար կա և ռեսուրսային բազա, դրա համար ոչ մի պատիժ չի կիրառվում և այն ռացիոնալ տեսանկյունից անհրաժեշտ է, ուստի էսկալացիան չի կարելի բացառել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:։
Ամիսներ առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացրել էր, որ 2019թ. օգոստոսի 1-ից՝ հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը լինելու է պարտադիր:
Ընդդիմությունը դարձել է ավելի կազմակերպված, միտված է կարեւոր քաղաքական նպատակի եւ կկարողանա հասնել իր ուզածին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:
Աթենքում Լիբիայի դեսպանն անընդունելի անձ է հայտարարվել Թուրքիայի հետ Լիբիայի կողմից ստորագրված ծովային գոտիների սահմանազատման հուշագրի պատճառով: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտնել է Ethnos թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուր։
Ավտոներկրողների հերթական ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
Վեցհարկանի շենք է փլվել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Այդ մասին հայտնել է «Ստանդարդ» թերթը:
«Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր ընթացիկ կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ, ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»:
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում: