
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: Այս մասին ֆեդերացիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեցին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:
Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն` ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,-ասաց Նիկողոսյանը:
ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու: ՀՖՖ Գործկոմից կասեցվել է 7 կազմակերպությունների անդամակցությունը:
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: