Լեյբորիստների առաջնորդը Ջոնսոնին մեղադրել է փաստերի խեղաթյուրման մեջ
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը դեկտեմբերի 6-ին ներկայացրել է կառավարական գաղտնի զեկույց, որի համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հիմնական մասի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ մաքսային սահման կհայտնվի: Քորբինի ելույթը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին նախատեսված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արշավի շրջանակներում, ուղիղ եթերով ցուցադրել է Sky News հեռուստաալիքը։
«Խոսքը չի վերաբերում սոսկ Հյուսիսային Իռլանդիային, գործարքը, մեջբերում եմ անում զեկույցից, կարող է «զգալի ազդեցություն գործել Շոտլանդիայի եւ Ուելսի տնտեսության վրա»,- ասել է Քորբինը՝ նշելով, ուր Հյուսիսային Իռլանդիան կառավարական փաստաթղթում անվանվում է «Բրիտանիայի շուկա առանց մաքսերի վճարման ապրանքների ներկրման զարտուղի ճանապարհ»:
Կառավարությունն առայժմ չի մեկնաբանել լեյբորիստների հրապարակած փաստաթուղթը, հաղորդե լէ ՏԱՍՍ-ը: