ԱՄՆ-ը կարող է խստացնել Չինաստան չիպերի արտահանման սահմանափակումները

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է խստացնել արտահանման վերահսկողությունը, եթե հաստատվեն տեղեկություններն այն մասին, որ Nvidia-ի առաջադեմ չիպերը հայտնվել են Չինաստանում։

Նրա խոսքով՝ սահմանափակումները կարող են տարածվել ինչպես կիսահաղորդիչների ուղղակի, այնպես էլ անուղղակի մատակարարումների վրա, այդ թվում՝ տվյալների մշակման կենտրոնների միջոցով իրականացվող մատակարարումների։

Հայտարարությունը հնչել է Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալի և Megaspeed ընկերության նկատմամբ իրականացվող հետաքննության ֆոնին։ Ընկերությունը կասկածվում է ԱՄՆ արտահանման սահմանափակումները խախտելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30