ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել:
Կառավարության վերջին նիստում կառավարման համակարգի գործունեության «հակահեղափոխական» բնույթի վերաբերյալ Վարչապետի քաղաքական գնահատականը ոչ միայն մի շարք հարցեր է առաջացնում, այլև մտահոգիչ մտորումների տեղիք է տալիս:
Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահան Արծրունին:
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պահպանել անվտանգության կանոնները:
Մասնագետները հիշեցնում են, թե ինչի կարող են հանգեցնել զարմիկների միջև ամուսնությունները:
«Ամանորն ունի կարևորագույն գործառույթ՝ մարդկանց լիցքավորել դրական լիցքերով, ձերբազատել չարից, վնասաբեր ուժերից»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Դեկտեմբերի 16-ին` ժամը 14։15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Նախատեսված է, որ աշխատանքային խումը կգործի վեց ամիս, որից հետո կամփոփի աշխատանքի արդյունքները և կներկայացնի հանձնաժողովին։
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Եթե ատելության խոսքը քրեականացնելու մասին օրենքն ընդունվի, ապա դրա թիվ 1 շահառուն լինելու է երկրի վարչապետը, իսկ նրա թիմի անդամները՝ հաջորդիվ»,- ասաց մեր զրուցակիցը։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստավեց, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։
Հաջորդ տարվա հունվարի 15-ից հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
Հնդկաստանի խորհրդարանը ընդունել է օրենքի նախագիծ, որով քաղաքացիություն է տրվում կրոնական փոքրամասնություններին Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից:
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված և հրապարակված հետազոտությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, հետազոտության դաշտային աշխատանքները իրականացվել են գրեթե 23 օր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ընդամենը 1200 ընտրանքով հետազոտությունն իրականացվել այդքան երկար։ Ենթադրում ենք, որ պատճառը մերժումներն են, որոնք եղել են չափից ավելի շատ, ու որոնց մասին չի զեկուցվել։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում տվեց, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն էր եղել։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով կառավարության շրջանում բավականին տարածված է դարձել իրավիճակային որոշումների կայացման երեւույթը: Բորիս Նավասարդյանը հենց սա է համարում պատճառը, թե ինչու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը շրջանառության մեջ դրվեց՝ առանց հանրային ու մասնագիտական քննարկման:
Ազգայն ժողովն օրերս վավերացրեց 4 վարկային համաձայնագիր, և ՀՀ արտաքին պարտքը կավելանա ևս 152 մլն դոլարով: ՀՅԴ ԳՄ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի համար անհասկանալի են այն հիմնավորումները, որոնք գործադիրը դրել է այդ վարկային համաձայնագրերը վավերացնելու հիմքում։
Ապացուցված փաստ է, որ քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին՝ կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, սակայն այդ ստիպման գործընթացը պետք է տեղի ունենա այնպես, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Նշենք, որ քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են, անմիջական խոսքից՝ մինչև լրատվական միջոցների կիրառում:
Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ:
Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից նախորդ օրերին ԱՄՆ-ի ամենաքիչը 5 ռազմական ինքնաթիռ է դուրս եկել:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով։
Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում:
Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք է եղել. պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավագանու արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ավագանու անդամը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դավիթ Խաժակյանը, հղում անելով Քաղաքապետարանի պաշտոնական էջին, պնդում է, որ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու և քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք ունեցող Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կատարել է քաղաքապետի լիազորությունները, նրա անունից ստորագրել է փաստաթղթեր, ինչի իրավունքն օրենսդրորեն չունի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 16-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Օրեր առաջ E-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ Արդարադատության նախարարության՝ ««Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ: