Բաժիններ՝

«Մենք ասել էինք` խնդիրները վերացրեք, գալիս ենք». Վահագն Հարությունյանի պաշտպան

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Մենք կապ հաստատեցինք նաև Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ, ով ասաց, որ իրենք դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել ՀՔԾ-ից ի՝ պատասխան իրենց դիմումի:

«Մենք ասել էինք խնդիրները վերացրեք, գալիս ենք»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ավելի ծավալուն մեկնաբանությամբ հանդես կգան, երբ կստանան իրենց դիմումի պաշտոնական պատասխանը: Վերջինս հավելեց նաև, որ դիմում ուղարկել են անցած հինգշաբթի օրը:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս