Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի գյուղը վերահսկողության տակ վերցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի Կոլոմիյցի գյուղը վերահսկողության տակ վերցնելու մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Կոլոմիյցի բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատումը «Արևելք» զորախմբի համար հնարավորություն է ստեղծում ընդլայնելու իր հենակետային տարածքը և շարունակելու առաջխաղացումը դեպի Դնեպրոպետրովսկի մարզի խորքերը։

Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբի կազմում գործող 29-րդ համազորային բանակի 656-րդ մոտոհրաձգային գնդի գրոհային ստորաբաժանումները, անցնելով Վոլչյա գետը և ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, վերահսկողություն են հաստատել բնակավայրի նկատմամբ։

ՌԴ ՊՆ նախարարության հաղորդմամբ՝ երկարատև և թեժ մարտերի ընթացքում զինծառայողները վերահսկողություն են հաստատել բնակավայրի նկատմամբ և մաքրել ավելի քան 400 շինություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30