Բաժիններ՝

Ինչպե՞ս ապաշխարեմ

«Բայց Աստված, անգիտության ժամանակներն
անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց,
որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի» (Գործք առաքելոց 17:30)

Մեղք ենք գործել, սակայն գիտակցել ենք ու զղջացել: Ի՞նչ անել: Անշուշտ, որպես քրիստոնյաներ՝ այս հարցին իբրև պատասխան ունենք ընդամենը մեկը՝ ապաշխարել:

Ապաշխարության խորհուրդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որը հաստատել է Հիսուս Քրիստոս։ Այս խորհրդի միջոցով հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է մկրտությունից հետո գործած իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ մեղքերի թողություն ստանում Քրիստոսից։

Ապաշխարության խորհուրդը կատարվում է հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղքեր գործելու:

Կարդացեք նաև

Իսկ ինչպե՞ս է կատարվում ապաշխարության կարգը

Ընդունում

Ապաշխարության սկիզբը սեփական մեղքն ընդունելն է։ Այն պահանջում է կենդանի ու անկեղծ հավատ, զղջում և վճիռ՝ այլևս չկրկնելու գործած մեղքը։

Զղջում

Սա առաջին քայլ է: Մարդ պետք է գիտակցի իր գործած մեղքը, որպեսզի սկսի դեպի ապաշխարություն տանող ճանապարհը:

Խոստովանություն

Զղջումն ապրած մարդն իր գործած մեղք(եր)ը խոստովանում է հոգևորականի առջև` արձակում (մեղքերի թողություն) ստանալու ակնկալիքով: Խոստովանողի խղճմտանքը լավ քննելուց հետո քահանան խորհում է, թե նա ինչպիսի ապաշխարություն պիտի կրի, խրատում ու զգուշացնում է, որ այլևս չմեղանչի: Այնուհետև քահանան արձակում է նրան մեղքերից:

Ապաշխարություն

Քահանան, լսելով մեր անկեղծ խոստովանությունը, իրավունք ունի մեր գործած մեղքերի համեմատ ապաշխարություն սահմանել մեզ համար, այն է` աղոթք, պահք, ողորմություն: Քրիստոնյան պետք է պատրաստ լինի իր գործած մեղքի դիմաց ապաշխարության ճանապարհն անցնել՝ կամավոր հանձն առնելով խոստովանահոր սահմանածը։

Ապաշխարելով մենք վերագտնում ենք ինքներս մեզ, մեր հոգևոր խաղաղությունը: Ապաշխարության մեջ ճանաչում ենք մեր հոգիները՝ թեև սխալական, բայց մերը: Եվ կարևորը՝ ապաշխարությունը պատասխանատություն է, որ պետք է հանձն առնել որպես իրական քրիստոնյա՝ հետևելով բարուն և չտրվելով չարին: Չէ՞ որ Ինքը՝ Քրիստոս է պատգամում «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (Մատթեոս 4:17)

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30