Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Ծննդյան տոները կնշի ընտանիքի հետ, ավելի վաղ դատարանը նրան թույլատրել է չորս օր անցկացնել պատժական հիմնարկության սահմաններից դուրս։
«ՌԻԱ Նովոստի Ղրիմ» գործակալությունը հրապարակել է Ղրիմի կամրջով առաջին մարդատար գնացքի անցման տեսագրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին:
Նախկին զինծառայողի երեխաները, որոնք ապրում են խոնավ պատերով տանը, խնդրանքով դիմուն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օգնելու իրենց հորը, ով արդեն 15 օր է հացադուլի մեջ է գտնվում:
Մեղադրանք է առաջադրվել` անչափահասի և վերջինիս հոր նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում բախվել է համակարգիչների օգտատերերի 1,84%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,60%, իսկ Ադրբեջանում՝ 1,98%։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները դեռևս ցանկալի արդյունք չեն տալիս: Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, որ Իրանն արդեն ունի 800 կգ հարստացված ուրան, և յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան 200 կգ-ով:
Մի շարք երկրների ղեկավարներ դադարեցնում են իրենց աշխատանքը եւ պատրաստվում են Սուրբ ծնունդը դիմավորել իրենց մերձավորների ու հարազատների շրջանակում:
Վերջին շաբաթների ընթացքում, երբ Կոնգրեսի երկու պալատները, մեկը ճնշող մեծամասնությամբ, մյուսը՝ միաձայնությամբ, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձևերը, շատերը հույս ունեին՝ սա կհանգեցնի նրան, որ Թրամփը ևս կճանաչի այն իր գալիք ուղերձում 2020 թ․ ապրիլի 24-ին, չնայած նա պարտավոր չէ դա անել։ Ի վերջո, ընդհանուր առմամբ Կոնգրեսի երկու պալատների 505 անդամներն աջակցել էին երկու բանաձևերին, որոնցից միայն 11-ն էին դեմ եղել, այսինքն ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 94%-ը կողմ էր քվեարկել:
Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում։
Դեկտեմբերի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 144 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Աշխարհի քրիստոնյաները նշում են Սուրբ Ծնունդը: Այժմ այն պետական տոն է նաեւ մի շարք մուսուլմանական երկրներում: Կաթոլիկ, բողոքական եւ մի շարք ուղղափառ եկեղեցիներ Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին։
Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը:
2019թ․ 9 ամսվա դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած քաղաքացիների քանակը կազմում է 11 հազար 173։ 2015թ․ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 10 հազար, 2016թ․՝ 7 հազար, 2017թ․՝ 10 հազար 40, 2018թ․՝ 12 հազար 449 մարդ։ 2019թ․ դեկտեմբերի դրությամբ 12 հազարից էլ բարձր կլինի, համոզված եմ։ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար սեպտեմբեր ամսվա դրությամբ դիմել է 5484 քաղաքացի․ դադարեցման առումով էլ կա թվային աճ։ Նախորդ տարի դիմել է՝ 6576, 2017թ․՝ 5250 քաղաքացի։
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչներ 41 և 46-ամյա երկու տղամարդ նախնական համաձայնությամբ պետք է արտերկրից Հայաստան բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որը երեկ բերման էր ենթարկվել կասկածյալի կարգավիճակով, ապա հարցաքննվել էր որպես վկա՝ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի տարածքում կրակոցներով ուղեկցված միջադեպի առնչությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերիի 27-ը ժամը 18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի ջրամատակարարումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Եղեգնաձորի բնակիչ, 15-ամյա մի պատանի գողացել է Գետափ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի դրամապանակը, որի մեջ եղել էին 100 հազար դրամից ավելի գումար, վարորդական իրավունքի վկայական ու քարտեր։
Երեւանի ավագանու այսօրվա հերթական նիստում գրանցված 45 ավագանու անդամներից 38 կողմ, 7 դեմ և 0 ձեռնպահով հաստատվեց Երևանի 2020 թվականի բյուջեն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ՝ թույլատրվել է իմ աշխատասենյակում իրականացնել խուզարկություն և հայտնաբերել ենթադրյալ հանցագործության գործիքներ, որոնք իրենցից, ըստ քննիչի, ենթադրում էին համակարգչային ֆայլեր, որոնք պահվում էին իմ համակարգչում կամ որևէ կրիչում: Քննիչներն ինձ ներկայացրին որոշումը, ծանոթացանք ու միանգամից հասկացանք, որ որոշումը մի քանի տեսանկյունից խնդրահարույց է: Առաջինն այն էր, որ խուզարկությունը թույլատրվել էր իրականացնել փաստաբանի գրասենյակում, երկրորդը, որ պատճառաբանված չէր դատական ակտը, և երրորդը՝ դատական ակտն առհասարակ որոշակի չէր…
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել «Նիդերլանդական օրագիր»-ի խմբագիր Հայ Ազյանին (Hay Azian)՝ չշրջանցելով հայ համայնքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նախորդ օրը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում գողացել են իր քրոջ բջջային հեռախոսը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն ուրախ է Ռիո-2016-ի ոսկե մեդալին արժանանալու համար:
Դեկտեմբերի 25-ին Իրանում ինտերնետի աշխատանքի հետ կապված խափանումներ են դիտվում: Այդ մասին հայտնել է NetBlocks միջազգային խմբի պորտալը, որը վերահսկում է կիբեռանվտանգությունը եւ ինտերնետի կառավարումը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: