Ծնունդների թվով Թուրքիան աշխարհում 28-րդ տեղում է

2026 թ. աշխարհում, ըստ կանխատեսումների, կծնվի շուրջ 132.5 մլն երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ծնունդների թվով առաջին տեղում կլինի Հնդկաստանը, երկրորդում՝ Չինաստանը, իսկ Թուրքիան կզբաղեցնի 28-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ՄԱԿ-ի 2024 թ. «World Population Prospects» զեկույցի հիման վրա կազմված կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. Հնդկաստանում սպասվում է 22.9 մլն, Չինաստանում՝ 8.6 մլն, իսկ Նիգերիայում՝ շուրջ 7.7 մլն ծնունդ։

Թուրքիայում, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում կծնվի շուրջ 1 մլն 46 հազար երեխա։ Այս ցուցանիշով երկիրը տարեկան ծնունդների թվով աշխարհում կզբաղեցնի 28-րդ տեղը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 2025 թ. երկրում գրանցվել է 895.374 ծնունդ, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է մեկ կնոջ հաշվով 1.42 երեխա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30