Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ երեք հաղորդում ստացվեց։ Գաղտնի հափշտակությունները կատարվել էին գեղեցկության սրահից, ռեստորանային համալիրից ու հագուստի խանութից։
Բարուքի թուղթը Հին Կտակարանի կարևոր հատվածներից մեկն է, որը հաջորդում է Երեմիայի մարգարեությանը: Գրվել է մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին: Միմյանցից անկախ 4 մասերից բաղկացած մի գրվածք է, որը, միանշանակ կարելի է պնդել, չի պատկանում նույն հեղինակին:
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերջերս լքեց «Լոս Անջելես Գելեքսին», խոսել է «Միլան» հնարավոր վերադարձի մասին:
Երեխաների, մայրերի, հաշմանդամների եւ թոշակառուների կարիքների համար ծախսերն աշխարհում անհրաժեշտ է մեծացնել տարեկան ավելի քան 500 մլրդ դոլարով՝ ապահովելու համար համընդհանուր ընդգրկումը բազային սոցիալական պաշտպանությամբ:
Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասարակություններն ուզում են խաղաղություն. «Սակայն, ի տարբերություն երկու հասարակությունների և հայաստանյան իշխանությունների, ադրբեջանական իշխանությունը չի ձգտում խաղաղության, այլ ձգտում է ռազմատենչ հայտարարություններով մնալ իշխանության և իր սեփական հասարակությանը հրամցնել, որ՝ այ, տեսեք, մենք գտնվում ենք ռազմական վիճակում, պատրաստվում ենք ազատագրել Լեռնային Ղարաբաղը և դրա համար այսքան հատկացումներ ենք անում, և այլն»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ է դրել առողջապահության համապարփակ ապահովագրության վերաբերյալ նախագիծ, որով առաջարկում է սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։
Աշխարհի երրորդ ռակետը՝ լեգենդար Ռոջեր Ֆեդերերը, պատմել է, թե ինչ հատկություններ պետք է ունենա սուպեր թենիսիստը:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ ֆուտտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության վիճակահանությունը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:
Զինված ուժերի նկատմամբ մենք պետք է լինենք շատ զգույշ, և յուրաքանչյուր մեր քայլը պետք է լինի հավասարակշռված։ Հիմա շրջանառության մեջ կա մի օրենքի նախագիծ, որով վերացնում ենք վճարել և չծառայելու սկզբունքը. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ծառայի բանակում. վերջ։ Հիմա ստացվում է՝ այս առաջարկով ծնողի վրա լրացուցիչ բեռ ենք դնում, որ նա այդ գումարը տա և երեխային ազատի բանակից։ Ես ամեն դեպքում դեմ եմ՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություններ կան։ Կրկնում եմ՝ դեմ եմ։
Նոյեմբերի 29-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները, որոնց պայմանագրերը մինչ օրս չեն լուծարել, վերջնահաշվարկ չեն տվել, և նրանք աշխատանքի են գնացել հերթապահի կարգավիճակով, բողոքի ակցիա էին կազմակերպել: Պատճառը երեք ամիս աշխատավարձ չստանալն էր:
Բարեգործական ցուցահանդես վաճառք` ամենաքմահաճների համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» ընդլայնված հայտացուցակում է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 17-ի գիշերը մեքենա էր այրվում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալով` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հասցե մեկնեցին:
Քննությունները միշտ առանցքային տեղ են ունեցել Հայաստանի կրթական համակարգում։ Անկախության առաջին 20 տարիներին բուհերի ընդունելության քննությունները համարվում էին ամառային ամիսների կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը։ Երկրի նախագահները, վարչապետներն այցելում էին քննասենյակներ, հետևում քննությունների ընթացքին, լրագրողները լուսաբանում էին քննության ամեն օրը։ Նախարարությունն ապրիլ ամսից սկսում էր իր հիմնական ուժերը կենտրոնացնել քննությունների վրա։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալները՝ ըստ հոկտեմբերի վաճառքների:
Հարձակվող Ուեյն Ռունին առաջին մարզումն է անցկացրել «Դերբի Քաունթիի» կազմում:
Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ։
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։
168 Շաբաթվա անցուդարձ
«Փաստ» օրաթերթի՝ ՀՀ քաղավիացիայի ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով… Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՜ ՔՊ-ականները, թե՜ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):
Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յնք։ Սա համապատասխանո՞ւմ մ է իրականությանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտԺ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/քմ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան:
«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։ Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։
Կոլումբիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռեալ»-ի հարձակվող Խամես Ռոդրիգեսը ձմռանը կարողը տեղափոխվել այլ ակումբ: