ELLE-ն ամփոփում է անցած շաբաթը: Երկուշաբթիից կիրակի, աստղային կերպարները՝ բացարձակ ոճի լավագույն օրինակներ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Ազատություն ռ/կ» եթերում անդրադարձել է որպես արաբ ներդրողներ ներկայացած անձանց հետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը:
Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը:
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածից քրիստոնյաներին թույլատրել են Սուրբ Ծնունդի տոնին ժամանել Երուսաղեմ եւ Արեւտյան ափ:
Թբիլիիսում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի 8-րդ եռակողմ հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
2019 թվականի ընթացքում լրատվամիջոցների վրա հարձակման երկու դեպք ունեցանք՝ առաջինը՝ «Հայելի» ակումբի, իսկ երկրորդը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա: Թեև լրագրողական հանրությանը թվում էր, թե նման փողոցային հաշվեհարդարների ականատես այլևս չենք լինի, պարզվեց, ավաղ, դեռ կան շերտեր, որոնք հարցերի լուծման նման տարբերակների կողմնակից են։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակից նամակով դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ն.Փաշինյանի աջակցությունը՝ օգոստոսին մասնակի վճարված, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձը Ամանորից առաջ ստանալու համար: Դիմումից հետո ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրել՝ մեղադրելով վերջինին անարդյունավետ աշխատելու և վարչապետի դեմ խոսելու համար:
Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը չի կարող Կառավարության և արտախորհրդարանական ընդդիմության համար հարթակ լինել, ինչպես այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անցած շաբաթը հիշվեց մի քանի գրավիչ անլար ականջակալների անոնսներով, Չինաստանում «արհեստական արևի» ստեղծմամբ և հաջորդ տարվա հերթական ամփոփումներով:
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։
2018-ին առանձնապես մեծ բան տեղի չի ունեցել: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին:
«Ես հավատում եմ, որ իմ երեխան ողջ է, և ես գտնելու եմ իմ երեխային»:
«Իմ բազմաթիվ ընկերներ սովորել են Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, նա առանց թիկնազորի է ման եկել: Եթե պարոն Փաշինյանի դուստրերն այդքան հիշում են իրենց նախկին կյանքը, ինչո՞ւ չեն գնում իրենց նախկին տուն: Անդրանիկ Մարգարյանը վա՞տ վարչապետ էր, որ իր երեխաների հետ ապրում էր Ավանի իր տանը»,- ի պատասխան՝ ասաց նա:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի բաց նամակը:
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հեռանալուց, ապա որոշ ժամանակ անց նրա փոխարեն Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո Հանրային խորհրդի կազմից առաջինը դուրս եկավ:
Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերիի 24-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերիի 25-ը ժամը 22։00-ը կդադարեցվի Զովունի համայնքի ջրամատակարարումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն է ներկայացրել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ երկու անձի առողջությանը ծանր և թեթև վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները:
Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Տորպեդոյի» մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել՝ կապված այսօր կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններում իր ներկայացուցչի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշիննյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին։
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ հունվարի 1-ից իջեցնելու է 859 անուն արտադրանքի, այդ թվում՝ սառեցված խոզի մսի, դեղագործական պատրաստուկների եւ մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծման սակագները:
Այսօր ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
2018 թվականից 1,5 տարի անց էլ հասարակությունը շարունակում է մնալ հեղափոխական վիճակում, թեև պետք է ընթանային հետհեղափոխական զարգացումներ, բայց դրանք այդպես էլ տեղի չունեցան, իսկ պատճառն այն է, որ Կառավարությունը շարունակում է թելադրել հեղափոխություն կամ, ավելի ճիշտ, հեղաշրջում։
Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազաբալոններից երկուսը, լուսարձակները, ձայնային ազդանշանը, ձայնարկիչը գողացել էին։
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու նպատակով:
2019 թվականի վերջին շաբաթները բավականին ակտիվ են հայկական ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտում։ Նախորդ շաբաթ տեղի ունեցավ թվով երկրորդ «Ներուժը», նոր ռազմավարություն մշակեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, հայտնի դարձավ Ինժեներական քաղաքի շինարարության մեկնարկի մասին։
Գործարար Սամվել Ալեքսանյանին պարբերաբար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) հանդիպող ներսի պաշտոնյաներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անում ՀՀԿ-ական նախկին օլիգարխը հեղափոխությունից հետո տնտեսական անկախ կառույցի պաշտոնյաների սենյակներում։
168.am-ն արդեն հայտնել էր, որ Կառավարության պահուստային ֆոնդից Գլխավոր դատախազությանը տրամադրվել է 14 միլիոն 900 հազար դրամ՝ դատախազության համար նոր ավտոմեքենա գնելու նպատակով։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, բարեկամներ, հեռուստադիտողներ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին գումարային փոխանցումների, զանգերի և աջակցության համար: ԻՍԿ ՀԻՄԱ ԼԱՎ ԼՈՒՐ»: