«Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսում եղել է». Բարսեղ Բեգլարյան

Երեկ ՀՔԾ-ն հայտնել էր, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։

Այսօր իր մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողները հնարավորություն ունեցան զրուցել Բարսեղ Բեգլարյանի հետ:

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի իրեն առաջադրված նոր մեղադրանքը, Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ իրեն ոչ ոք պաշտոնապես այդ մասին չի տեղեկացրել:

«Երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, ինձ կանչել են ՀՔԾ: Ոչնչից տեղյակ չեմ, ոչ մի բանի տակ չեմ ստորագրել»,-ասաց Բարսեղ Բեգլարյանը՝ հավելելով, որ ինքը համոզված է, որ Սերժ Սարգսյանին առաջադրված այդ մեղադրանքը կեղծ մեղադրանք է:

«Այդպիսի բան բացառված է, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «ֆլեշ» ֆիրմայի հետ: Հետո ի՞նչ, որ իմ ընկերն է»,-ասաց ընկերության սեփականատերը:

Վերջինս նշեց նաև, որ չի հետաքրքրվել, թե իրեն ինչու են հրավիրել ՀՔԾ, որովհետև իր համար ՀՔԾ գնալը ամեն օրվա ճաշ ուտելու պես մի բան է, սովորական է դարձել: Թեպետ Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ չգիտի, թե իրեն ինչու են հրավիրել ՀՔԾ, բայց ասաց, որ այդ գործով հարցաքննություն եղել է և նույնիսկ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի եհտ առերեսում է եղել:

«Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսում եղել է»,-նշեց Բարսեղ Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս