
Դուննարուման երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ

Իտալական «Միլանը» նոր պայմանագիր է ստորագրել թիմի դարպասապահ Ջանմլուիջի Դոննարումայի հետ: Ինչպես հաղորդում է «Միլանի» պաշտոնական կայքը, կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2021 թվականի ամառ:
Հունիսի սկզբների ակումբը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որը լրանալու էր 2018-ի ամռանը:
«Միլանի» սեփականատեր Յոնգհոնգ Լին դրանից հետո հայտարարել էր, որ մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի նաև ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլին հետևի տրիբունայից:
Հայտնի է, որ Դոննարումայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»: