Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ շաբաթով

Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս յոթ օրով: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերն ու նույն կազմակերպության աշխատակից Վելի Աջուն:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:

Միացյալ Նահանգների պետդեպը կատարվածի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս