3 բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել սև կետերից

Fithacker.ru-ն գրում է, որ սև կետերը բավական տարածված խնդիր են, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այս միջոցները կարող են օգնել։

1. Ձվի դեղնուց։ 1 ձվի դեղնուցը խառնեք կես թեյի գդալ կիտրոնի հյութի և 1 թեյի գդալ մեղրի հետ, քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք, հետո՝ սառը ջրով։ Կարող եք նաև ձվի դեղնուցը մի շերտով քսել մաշկին, թողնել որոշ ժամանակ, լվանալ տաք ջրով։

2. Մեղր և դարչին։ Մեղրը կօգնի մաքրել ծակոտիները։ Այն նաև հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում դեմքը մաքրում է բակտերիաներից, որոնք ակնեի առաջացման պատճառ են դառնում։ Դարչինն իր հերթին՝ կակտիվացնի արյան շրջանառությունը՝ առողջ տեսք հաղորդելով մաշկին։

Մի բաժին մեղրը խառնեք մի բաժին դարչինի հետ։ Ստացված միջոցը քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին, թողեք 5 րոպե։ Լվացեք տաք, ապա՝ սառը ջրով։

Կարդացեք նաև

3. Վարսակով դիմակ։ Վարսակը կարող է կլանել ավելորդ ճարպը։ Ջրով և վարսակով պաստա պատրաստեք, քսեք դեմքին։ Թողեք 15 րոպե, որպեսզի այն ամբողջությամբ չորանա։ Լվացեք տաք ջրով։

Վարսակով դիմակ կարող եք պատրաստել՝ այն խառնելով նաև այլ բաղադրիչների հետ։ Վարսակը խառնեք 1 թեյի գդալ մեղրի, 4 լոլիկի հյութի հետ։ Սկրաբը քսեք դեմքին, թողեք 10 րոպե, լվացեք տաք ջրով։

3 ճաշի գդալ յոգուրտը կարող եք խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութի և 2 թեյի գդալ վարսակի հետ։ Քսեք դեմքին, որոշ ժամանակ անց լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս