
Բրյուսելում ավարտվել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբոլոգի միրջոցով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: