Բաժիններ՝

Ֆրանսիայում բացահայտել են Թրամփի այցի մանրամասները

Ելիսեյան պալատը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ Փարիզ կատարելիք այցի մանրամասները. նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Սենայի երկու ափերին, ընտանեկան ընթրիք Էյֆելյան աշտարակի վրա և ռազմական շքերթ Բաստիլի գրավման օրվա առթիվ: Համաձայն Մակրոնի աշխատակազմի հրապարակած օրակարգի՝ հինգշաբթի կեսօրին տեղի կունենա Թրամփի պաշտոնական հանդիպումը Սենայի ձախ ափին՝ Հաշմանդամների Տանը: Դրանից հետո երկու նախագահները կտեղափոխվեն աջ ափ՝ Մակրոնի նստավայր, որտեղ տեղի կունենան տետ-ա-տետ բանակցություններ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թրամփը կժամանի Փարիզ, որպեսզի քննարկվեն բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են երկու կողմերին, այդ թվում սիրիական խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս