Ս.թ. հուլիսի 7-ին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տարածած հայտարարությունն առ այն, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխություն կարող է նախատեսվել, տեղիք տվեց հակասական մեկնաբանությունների։
Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամուսիններ` 23-ամյա Արփինե Մանուկյանին և 34-ամյա Մելսիկ Ղազարյանին: Նրանք մահացել էին`Նելսիկը Օպելի հարվածից անմիջապես հետո, կենսաբանական մահը Գյումրու բժշկական կենտրոնում էին հաստատել, իսկ Արփինեն՝ հիվանդանոցում: Բժիշկներն փորձել էին փրկել նրա կյանքը, բայց չէր հաջողվել:
Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրագետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառավարման նախարարությունից՝ շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով։
Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է շաքարի մենաշնորհի մասին, ու պատկան մարմինները ոչ մի քայլ չեն անում այդ մենաշնորհին վերջ տալու ուղղությամբ: Անշուշտ, միայն այդ ոլորտում չէ, որ կա մենաշնորհ, բայց ամենալայն սպառման, ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը հենց շաքարի ներմուծումն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Դ.Բադալյանը մահացել է ավտոկայանի տարածքում, սուր ծակող-կտրող գործիքից որովայնի շրջանում ստացած վնասվածքից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիան օգուտ է քաղում եվրոգոտու տարաձայնություններից եւ միության մյուս անդամների թույլ կողմերից։
Այդ տարում Խաչատրյանը ունեցել է կանխիկ 5 մլն 200 հազար դրամ եւ 6 հազար 700 ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը 2016-ին հասել է 13,5 մլն-ի: Արդեն 2017 թվականի հունիսի 22-ին Խաչատրյանը Շիրակի մարզպետի պաշտոնում հայտարարագրել է երեք բնակարան տարբեր բնակելի շենքերում: Նրա ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել: Այս պահին նա ունի 2 մլն դրամ և 4,5 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,5 մլն դրամ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) մշակողներին պարգեւատրել է բարձրագույն պատվանշաններով եւ նրանց է հանձնել ժամացույցներ եւ իր քաղվածքների ժողովածուներ, ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։
Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր:
Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ Նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։ Այդ պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավանի բնակիչներից մեկը փոխանցեց, որ կրակոցների ձայները լսել են երեկոյան 21:00-ից 22:00-ի սահմաններում:
Ինչ-որ պաշտոնյայի ուղեղի փայլատակման արդյունքում, շախմատային մի քանի գործողություններից հետո, քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցը «սուսուփուս» դարձավ ինչ-որ օլիգարխի էլիտար հյուրանոց:
«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:
Հաջողվել է պարզել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները: Դրանք, չնչին բացառությամբ, վերջնական են: ԵՊՀ իրավագիտության անցողիկ միավորը կարող է նվազել 0.5-ով:
Հուլիսի 12-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
1977թ. ծնված տղամարդը, ծանոթանալով «www.list.am» կայքում քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վաճառքի և վարձակալության վերաբերյալ տեղադրված հայտարարություններին, առերևույթ հետաքրքրություն է ցուցաբերել համապատասխան գործարքը կատարելու համար։ Այնուհետև տարբեր քաղաքացիների հետ պայմանավորվածություն ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով գնել, վաճառել կամ վարձակալել նրանց ավտոմեքենաները, իսկ վստահություն ձեռք բերելու համար գրել պարտավորագրեր, կնքել պայմանագրեր, տվել կանխավճարներ, ապա չարաշահելով վստահությունը՝ հափշտակել քաղաքացիների գույքը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անտարկտիդայից անջատվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը:
Մաքրած կարտոֆիլը սոխի հետ աղալ: Ավելացնել բրինձը, մանրացրած կանաչին, աղն ու պղպեղը, լավ խառնել: Կաղամբի թերթիկները խաշել, յուրաքանչյուրի մեջ դնել պատրաստի լցոնը, փաթաթել և դասավորել կաթսայի մեջ:
Քանի որ հրեշտակներն արարչության առաջին օրն ստեղծվեցին և շատ չանցած մեղանչեցին, հետևաբար երկնքից իսկույն դժոխք թափվեցին՝ պատժվելով հավիտենական տանջանքով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը պատմել է Պոլ Պոգբայի հետ փոխհարաբերությունների մասին: «Ամեն ինչ բնական է: Նա կրակ է, ես՝ ջուր: Նա կասի՝ երբ է պետք բռնկվել, իսկ ես կասեմ, թե երբ է պետք հանգստանալ»,- հայտարարել է Լուկակուն:
Ամերիկյան Juno («Յունոնա») ավտոմատ միջմոլորակային կայանը բարեհաջող կերպով կապի մեջ է մտել Երկրի հետ եւ սկսել գիտական տվյալների հաղորդումն այն բանից հետո, երբ հուլիսի 10-ին թռել էՅուպիտերի առեղծվածային Մեծ կարմիր բծի վրայով։
Մեկ բաժին կերակրի սոդան խառնեք մեկ բաժին եգիպտացորենի օսլայի հետ և անհրաժեշտության դեպքում քսեք թևատակերին։ Այս միջոցը կարող է կեղտոտել հագուստը։ Դրանից խուսափելու համար խառնուրդին մի փոքր կոկոսի յուղ ավելացրեք։
Կնոջ պայուսակի պարունակությունը կարող է պատմել նրա բնավորության մասին։
Փոքր հասակում դժվար է հասկանալ՝ արդյո՞ք ուժեղ են մեր մայրիկները, թե՞ ոչ:
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ կարող է դառնալ։ Այդ պատճառով կարևոր է հսկել դրա մակարդակը՝ առողջական հետագա խնդիրներից խուսափելու համար։ Կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կարող է օգնել նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
«Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել»։
Ժամ ասածդ այս է. նախահայրերը նախ անուններով կոչեցին արեգակի օրվա ընթացքը, այն բաժանելով քսանչորսի
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելառուսական ԲԱՏԷ-ի հետ: