Վիետնամի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2000 թվականից 43,5 անգամ ավելացել է
Վիետնամի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ առեւտրի ծավալն անցած 16 տարում 43,5 անգամ աճել է: Ինչպես հուլիսի 11-ին հայտնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Պետական մաքսային վարչությունը, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2000 թվականի 1,08 միլիարդ դոլարից 2016 թվականի արդյունքներով ավելացել է մինչեւ 47,15 միլիարդ դոլար։
Գերատեսչության տվյալներով՝ Միացյալ Նահանգները վերջին տարիներին մնում է խոշորագույն արտահանական շուկան Վիետնամի համար՝ ցուցադրելով միջին աճ տարեկան 28 տոկոսի մակարդակում: Ըստ որում Վիետնամն ինքն զբաղեցնում է տասներկուերորդ տեղն ամերիկյան արտադրանքի ներմուծող երկրների ցուցակում: ՎՍՀ-ն ԱՄՆ-ին մատակարարում է գյուղատնտեսական արտադրանք, ծովային արդյունագործության արտադրանք, կահույք, տեքստիլ եւ կարավածքեղեն՝ Միացյալ Նահանգներից ներմուծելով սննդամթերք, էլեկտրոնիկա, պահեստամասեր եւ համալրող մասեր:
1995 թվականին Վիետնամը եւ Միացյալ Նահանգները պաշտոնապես վերականգնեցին Վիետնամական պատերազմի պատճառով ընդհատված հարաբերությունները: Անցած ժամանակահատվածում ԱՄՆ-ը վերածվել է ոչ միայն ՎՍՀ-ի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն, այլեւ մտել է Վիետնամի տնտեսության հիմնական ներդրողների հնգյակը: Միացյալ Նահանգներն այստեղ իրականացնում են 835 ներդրումային նախագծեր՝ ավելի քան 10 միլիարդ դոլար կապիտալի ընդհանուր ծավելով: Իր հերթին Վիետնամը դարձել է առաջատարներից մեկն աշխարհի երկրների շարքում՝ զբաղեցնելով յոթերորդ տեղն ամերիկյան բուհեր ուսման մեկնող ուսանողների թվով: Այժմ ՎՍՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք կրթություն են ստանում ԱՄՆ-ում, գերազանցում Է 21 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: