
Ուորեն Բաֆետն ավելի քան 3 մլրդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը. Reuters

Միլիարդատեր Ուորեն Բաֆետն իրեն պատկանող Berkshire Hathaway հոլդինգի բաժնետոմսերի տեսքով 3,17 միլիարդ դոլար է նվիրաբերել հինգ բարեգործական հիմնադրամների: Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ բացի Բիլ եւ Մելինդա Գեյտսերի հիմնադրամից, որն զբաղվում է բնակչության առողջության բարելավմամբ, աղքատության մասշտաբների կրճատմամբ եւ կրթության ոլորտում օգնության ցուցաբերմամբ, նվիրատվություն են ստացել նաեւ Սյուզան Թոմսոն Բաֆետի հիմնադրամը, որը կոչվում է ի պատիվ ներդրողի հանգուցյալ առաջին կնոջ, ինչպես նաեւ նրա երեխաների կառավարման ներքո գտնվող հիմնադրամները:
Ուորեն Բաֆետը, որը ծնվել է Օմահայում (Նեբրասկայի նահանգ), 2008 թվականին գլխավորել է Forbs հանդեսի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Հրատարակությունն այժմ գործարարի կարողությունը գնահատում է 76 միլիարդ դոլար՝ այս ցուցանիշով երկրորդ տեղն աշախրհում եւ ԱՄՆ-ում:
Forbs-ը ներդրողին դնում էաշխարհի ամենահզոր մարդկանց վականիշի 15-րդ հորիզոնականում: Ֆենոմենալ շուկայական հոտառության եւ անսխալ տնտեսական կանխատեսումների համար Բաֆետն ստացել է «Օմահացի գուշակ» մականունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: