Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
31-րդ ամառային օլիմպիական խաղերի աշխատակիցները դատի կտան կազմակերպիչներին աշխատավարձի չվճարման համար: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի հարյուրավոր աշխատակիցների դատի են տալու Խաղերի կազմկոմիտեին՝ չվճարված աշխատավարձի պատճառով:
Հինգերորդ սերնդի Chengdu J-20 չինական կործանիչ է առաջին անգամ ցուցադրվել Չժուխաե ավիասրահում՝ Չինաստանի ավիատեխնիկայի արտադրողների և վաճառողների խոշորագույն գագաթաժողովում։
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Լիանա Ս.-ին և 1959 թ. ծնված Ագապի Կ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Պատգամավորների օգնականներին ֆորմալ առումով աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ խոսելով վարչապետի՝ ազգակցականներից բաղկացած կազմ ունեցող անձանց նույն աշխատատեղում աշխատելը բացառելու վերաբերյալ հանձնարարականի մասին:
Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելած թուրք հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը (Kadri Gürsel), հայտնում է թուրքական bianet.org կայքը։
«Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ-ի նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 522 միլիոն 944 հազար դրամ. «2016 թվականին նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացված ընդհանուր 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց՝ 2017 թվականի քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 574 միլիոն դրամով:
Առաջարկվում է՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Ա. Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ կիրառված կալանքը վերացնելու և որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու մասին: Միջնորդությանը միացել են նաև ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 20 պատգամավորներ, գիտության ու ճարտարապետության ոլորտի հայտնի գործիչներ: Նրանք գրավոր խոսքով եւ մուծվելիք դրամական գումարով երաշխավորում են Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինիս ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշեց, որ ԱԺ-ին հատկացվող բյուջեն 54 միլիոն դրամով քիչ է, իսկ կառավարության դեպքում բյուջեի նվազում չի եղել.
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայում մասնակցել է բարեգործական միջոցառման՝ հիվանդ երեխաների հետ հանդիպմանը:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը 68-րդ, Սերգեյ Մովսիսյանը 74-րդ, Գաբրիել Սարգսյանը 81-րդ տեղերում են:
Հնագետները, որոնք ուսումնասիրում են Երուսաղեմում Փրկչի տաճարըմ վստահ են, որ Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանն անվնաս է մնացել ժամանակի ընթացքում, գրում է National Geographic-ը։
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Տավուշի մարզի մի շարք ոստիկանապետեր։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կնոջ՝ Միշել Օբամայի հետ տոնել է իր վերջին Հելլոուինը Սպիտակ տանը։
Պետական տոներն առանձնապես հարգի չեն. ես, օրինակ, սիրում եմ սեպտեմբերի 21-ը, բայց իմ ջերմ զգացմունքներն այդ օրվա հանդեպ մեծամասնությունը չի կիսում՝ «բա էս երկրում…», «բա էս խեղճ ժողովուրդը…», «բա էս իշխանությունը…» փաստարկների սովորական հանգերգով:
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքից ոչ հեռու գտնվող Colonial Pipeline գազատարում հզոր պայթյուն է որոտացել։
Մեծ Բրիտանիայի MI5 հակաահաբեկչական ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանի աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում երկրի համար։
Ազգային ժողովը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Բյուջեն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին՝ հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաեւ Արցախում եւ սփյուռքում:
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ:
Ավելի քան 15 հազար մարդ է մնացել առանց տանիքի 1980 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական իշխանությունները:
Սեպտեմբեր ամսին ռուսական տնտեսության անկումը շարունակվել է, վկայում են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալները:
ՀՀ Կենտրոնական բանկում լուրջ կրճատումներ են, մի շարք աշխատակիցների վերջնաժամկետ են տվել, որ մինչեւ հունվարի 15-ը սեփական դիմումի համաձայն դուրս գան աշխատանքից: Փորձեցինք տեղեկությունների իսկությունը ճշտել ԿԲ-ի մամլո խոսնակ Հարություն Կբեյանից:
Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել եւ որոշել իրենց անելիքները։ Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո ՀՎԿ-ի կողմից համոզելու եւ նույն խոստումներով խաբելու փորձեր են կատարվում։
Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:
Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա ևս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը և իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին։ Վերջինս ասում է՝ չէ, վարչապետին՝ Վազգենին, ասեք գնա։