
Սմարթֆոնների դիզայներական պատյաններն iPhone-ից ավելի թանկ են եղել

Սինգապուրում գործող Gray International ընկերությունը iPhone 7-ի եւ 7 Plus-ի համար թողարկել է պատյանների սահմանափակ հավաքածու: Ինչպես նշել է Luxurylaunches-ը, դրանք ավելի թանկ են բուն սմարթֆոններից: Պատյանները թողարկվել են 100 օրինակ քանակով, դրանց արժեքը 1000 դոլար է։
Իրերը պատրաստված են տիտանի նիտրիդից՝ ամուր նյութից, որը կարող է դիմանալ բարձր ջերմաստիճանների ներգործությանը եւ կոռոզիայի ենթակա չէ: Ընտրության համար առաջարկվում է մի քանի գույն՝ սեւ, կարմիր, կապույտ, նարնջագույն, դեղին եւ կանաչ: