
ՏՏ ոլորտի թողարկման ծավալները նվազել են 0.1%. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի թողարկման ծավալները կազմել են 170,1 միլիարդ դրամ: Սա 0.1 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ցուցանիշը:
Ամենամեծ նվազումն արձանագրվել է ՏՏ արտադրության և առևտրի հատվածում՝ 3.2 և 3.9 տոկոսով: Հեռահաղորդակցության ոլորտում ծառայությունների ծավալը նվազել է 8.3 տոկոսով: Աճ է արձանագրվել միայն ՏՏ ոլորտում մատուցված ծառայությունների ծավալների դեպքում: Նշված ոլորտներում արտադրության մասնաբաժինը կազմում է 0.9 տոկոս, իսկ առևտուրը` 11.4 տոկոս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։