
Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալարիկից-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Օpel Astra» մակնիշի 35 CR 493 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ռ. Հ.) կողաշրջվել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1949 թ. ծնված Ա. Հ. և 1961 թ. ծնված Գ. Պ.-ին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Գ. Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: