Բաժիններ՝

Միլիոներորդ ուղևորն օգտվել է աշխարհի ամենակարճ ավիաերթուղուց. Daily Express

Loganair շոտլանդական ավիաընկերությունը 1967 թվականից ի վեր միլիոներորդ ուղեւորին է տեղափոխել 2700 մետր երկարությամբ աշխարհի ամենակարճ կանոնավոր ավիաերթուղով, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Շոտլանդիայի Թագավորական բանկի աշխատակցուհի Էնն Ռենդալին ծաղկեփունջ եւ հավաստագիր է հանձնվել ութտեղանոց ինքնաթիռի հրամանատար ազգանվանակից Ալեքս Ռենդալի կողմից՝ Ուեսթրեյ կղզուց մինչեւ Պապա Ուեսթրեյ կղզի (Օրքնեյյան կղզիներ) թռչելուց հետո: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է Daily Express թերթը:

Թռիչքը տեւել է ընդամենը 47 վայրկյան: Էնն Ռենդալն արդեն 10 հազար անգամ օգտվել է Loganair-ի ծառայություններից՝ թռչելով Օրքնեյյան կղզիներ, արշիպելագ, որը ներառում է ավելի քան 70 կղզի, որոնցից 20-ը բնակելի են եւ գտնվում են Շոտլանդիայի հյուսիսային վերջավորությունից 16 կիլոմետր հեռավորության վրա: Նա այցելում էր արշիպելագի տարբեր համայնքներ՝ քննարկելու ֆինանսական հարցեր:

Ջոնաթան Հինքլի՝ Britten-Norman Islander ինքնաթիռներ օգտագործող ավիաընկերության կառավարիչ տնօրենի խոսքով՝ «մեր եզակի երթուղին կենսականորեն անհրաժեշտ է կղզիների բնակիչների համար»: «Այն ուսուցիչների, սովորողների, ոստիկանների, այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար շատ հարմար է նրանց ամենօրյա աշխատանքում»,-նշել է Հինքլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս